Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Եվրահանձնաժողովը կտրամադրի 500 000 եվրո՝ ԼՂ-ում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար

Եվրահանձնաժողովը կտրամադրի 500 000 եվրո՝ ԼՂ-ում ռազմական 
գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովը կտրամադրի 500 հազար եվրո մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար։

Այս մասին Եվրահանձնաժողովի հայտարարությունը «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ․

«Հազարավոր մարդիկ, բռնությունից փախչելով, այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական աջակցությունը դրամական օգնության միջոցով կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն:

Այս արտահերթ ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Ընդգծելով մարդասիրական օգնության հասանելիության կարևորությունը՝ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության վրա։ Ի պատասխան՝ ԵՄ-ն տրամադրում է լրացուցիչ 500 000 եվրո՝ որպես շտապ մարդասիրական օգնություն՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում և պատրաստ ենք ավելի շատ օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, ես խստորեն կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին ապահովել անհապաղ և անարգել մուտք մարդասիրական կազմակերպություններին։ Մենք պետք է համոզվենք, որ մարդասիրական աշխատողները կարող են շտապ օգնություն տրամադրել կարիքի մեջ մարդկանց»:

ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում հումանիտար աշխատանք կատարող իր գործընկերների հետ և պատրաստ է լուծել առաջացող մարդասիրական կարիքները հետագա էսկալացիայի դեպքում։

2020թ․ հակամարտության լայնածավալ սրացումից ի վեր՝ ԵՄ-ն ավելի քան 21 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել Հայաստանում և Ադրբեջանում մարդասիրական գործողություններին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am