Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել ՀՀ տարածքային 
ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԼՂ-ում զարգացումների թեմայով իր հայտարարությունում: 

Հայտարարությամբ ԵՄ-ն վերահաստատել է նաև իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համապատասխան»,-նշել է Բորելը:

ԵՄ-ից նաև շեշտել են՝ պատրաստ են հետագայում ևս աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ երկրում կայունությանը, անվտանգությանը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակմանը: Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում անվտանգային իրավիճակի մասին։

ԵՄ-ն կոչ է անում անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բոլոր անորոշ հարցերի շուրջ՝ խաղաղության պայմանագրի կնքման համար: 

«Եվրամիությունը լիովին հավատարիմ է մնում կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելուն, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց ապահովելու երկարատև խաղաղություն»,-ասված է հայտարարությունում: 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]