Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Նորվեգիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Բաքվի կողմից ուժի կիրառումը ԼՂ բնակչությանը կստիպի հեռանալ տարածաշրջանից 

Նորվեգիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Բաքվի կողմից ուժի կիրառումը ԼՂ բնակչությանը կստիպի հեռանալ տարածաշրջանից 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հնարավոր է, ստիպված լինի հեռանալ տարածաշրջանից, ինչը մարդասիրական աղետի կհանգեցնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման մտահոգություն է հայտնել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող լայնածավալ ագրեսիային։

«Կան հաղորդումներ Լեռնային Ղարաբաղում հրետակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի շարունակական կիրառումը կարող է հայ բնակչությանը ստիպել լքել տարածաշրջանը, և հումանիտար աղետ կառաջանա։ Նման ողբերգությունից պետք է ամեն գնով խուսափել», - գրված է Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության X-ի միկրոբլոգում։

Գերատեսչությունը հավելել է, որ տարածաշրջանի հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու «ծանր պատասխանատվությունը Բաքվի վրա է»։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am