Քաղաքականություն

Երևանի 5 տարվա կառավարումը կախված է հենց այս օրվանից. Խաժակյանը քվեարկել է հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի

1 րոպեի ընթերցում

Երևանի 5 տարվա կառավարումը կախված է հենց այս օրվանից. Խաժակյանը քվեարկել է հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը ավագանու ընտրություններում կատարեց իր քվեարկությունը հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց՝ Խաժակյանն ասաց. «Հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի, աշխատող ավագանու: Շատ բանի անհրաժեշտություն ունենք, և հույս ունեմ, որ մեր քվեարկությունը հենց դրան էլ կծառայի»:

Նա ասաց՝ ընտրվելու դեպքում ընթացակարգային լուրջ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել քաղաքապետարանի վարչություններում, բյուրոկրատիան չափազանց ծանր է, ընթացակարգերը, մեխանիզմները պետք է թեթևացնել: Խաժակյանը հաստիքացուցակի էական վերանայումների կարիք է տեսնում:

Խաժակյանը նկատել է՝ քվեարկությանը մասնակցությունը դեռևս ցածր է: «Ակնհայտ է, որ այն 2018-ի մասնակցությանը չի հասնի, բայց ես հույս ունեմ, որ այս օրը և այս հորդորը կնպաստի, որ մարդիկ մասնակցեն, քվեարկեն, որովհետև 5 տարվա Երևանի կառավարումը կախված է հենց այս օրվանից»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում