Միջազգային

ՄԱԿ-ը նշում է, որ մոտ 2,6 միլիարդ մարդ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը նշում է, որ մոտ 2,6 միլիարդ մարդ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում մոտ 2,6 միլիարդ մարդ 2023 թվականի դրությամբ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի, ինչը 100 միլիոնով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի հեռահաղորդակցության միջազգային միության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Ըստ ՄԱԿ-ի տեխնոլոգիական գործակալության վերջին տվյալների՝ աշխարհում ինտերնետին միացած մարդկանց թիվը 2023 թվականին նվազել է մինչև 2,6 միլիարդ մարդ: Աշխարհի բնակչության 33%-ը դեռևս կապ չունի, իսկ 5,4 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 67%-ը), միացած է համացանցին»,-պ ասված է հայտարարության մեջ:

Միության տվյալներով՝ ինտերնետ կապի ամենաարագ աճը շարունակում է նկատվել ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում ինտերնետից օգտվողների թիվն աճել է մոտ 17%-ով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում