Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Իրանի դեսպանը Էր-Ռիադ է ժամանել հարաբերությունների խզումից 7 տարի անց

Իրանի դեսպանը Էր-Ռիադ է ժամանել հարաբերությունների խզումից 7 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպան Ալի Ռեզա Էնայաթին ժամանել է Էր Ռիադ՝ ստանձնելու դիվանագիտական ​​առաքելության ղեկավարությունը, որը վերսկսել է աշխատանքը յոթ տարվա ընդմիջումից հետո։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, դեսպանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք է ժամանել նորանշանակ դիվանագետների թիմի ուղեկցությամբ՝ փոխարինելու Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, ով ղեկավարում է Իրանի դեսպանությունը հունիսին բացվելուց հետո:

Էնայաթին Էր-Ռիադ մեկնելուց առաջ հանդիպել է Իրանի նախագահի հետ։ Հանդիպման ընթացքում Ռաիսին ընդգծել է երկու երկրների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի կարևորությունը Մերձավոր Արևելքում և իսլամական աշխարհում՝ կոչ  անելով օգտագործել առկա հնարավորությունները Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների զարգացման համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am