Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Փաշինյանը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանը ծրագրում է միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը՝ թույլատրելով միայն ելքը Լեռնային Ղարաբաղից

Փաշինյանը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանը ծրագրում է միակողմանիորեն 
բացել Լաչինի միջանցքը՝ թույլատրելով միայն ելքը Լեռնային Ղարաբաղից

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկություններ  է ստացել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից միայն ելք թույլ տալու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է, և Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ։

«Միևնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է մնալ լարված։ Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսել Լաչինի միջանցքով։

Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու  մուտք թույլ չտալու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։

Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով , շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am