Միջազգային

BRICS-ի գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 40 պետությունների ղեկավարներ

1 րոպեի ընթերցում

BRICS-ի գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 40 պետությունների ղեկավարներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 40 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն BRICS-ի գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ТАСС-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։

BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում և կանցնի ՀԱՀ-ի նախագահությամբ։

Ինչպես հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորը, «հնգյակի» երկրների ղեկավարները գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության ընդլայնման հարցը։ Միավորման անդամակցության պաշտոնական հայտեր են ներկայացրել 20-ից ավելի երկրներ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը չի մեկնի ՀԱՀ, սակայն գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Գագաթնաժողովին Ռուսաստանից ներկա կգտնվի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում