Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ-ն կողմերին, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաներին և ԼՂ բնակչության ներկայացուցիչներին, ուղիղ բանակցությունների կոչ է անում

ԱՄՆ-ն կողմերին, այդ թվում՝  Բաքվի պաշտոնյաներին և ԼՂ բնակչության 
ներկայացուցիչներին, ուղիղ բանակցությունների կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդրի իրավիճակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս մասին ասել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը։

«Մենք խորապես մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը, կարևորագույն ապրանքների մատակարարումը ընդհատված է, ծանրացել է մարդասիրական վիճակը։ Պարենի, դեղորայքի, մանկական կերի և էներգիայի հասանելիությունը չպետք է խափանվի։ Մարդիկ չպետք է այդ վիճակում մնան։ Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Առևտրային, մարդասիրական և անձնական տրանսպորտային միջոցները պետք է կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում այն, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում մարդասիրական մատակարարումների համար»,- նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հասկանում է, որ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր ԿԽՄԿ-ն օգնել է, որպեսզի դեղորայք մատակարարվի, բժշկական նպատակով ավելի քան 700 անձ տեղափոխվի՝ շնորհիվ կենսական այս ճանապարհի։

«Բժշկական տեսանկյունից խոցելի անձինք Լաչինի միջանցքով են տեղափոխվում։ Չեզոք, անկողմնակալ, մարդկային և անկախ մարդասիրական հասանելիությունը և աջակցությունը, այդ թվում՝ բժշակական տեղափոխությունները, չպետք է խոչընդոտվեն»,- ընդգծել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Նա նաև շեշտել է, որ անհրաժեշտ է, որպեսզի կողմերի բանակցությունները միտված լինեն այս հակամարտության տևական խաղաղ լուծմանը։ Նրա խոսքով՝ պետք է նորմանալացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Խաղաղության համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը լինել ճկուն, գնան փոխզիջումների և ստեղծագործաբար մտածեն։

Խաղաղությունը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղում բնակվող անձանց իրավունքների և անվտանգության պաշտպանություն։ ԱՄՆ-ն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և անմիջապես դադարեցնել բոլոր քայլերը, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին հարգել իրենց պարտավորությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։ Միջազգային համայնքը պետք է շարունակի դիվանագիտական մասնակցությունը՝ խթանելով երկխոսությունը և տևական արժանապատիվ խաղաղությունը։ Բանակցությունները կենսական դեր ունեն մնայուն խաղաղության հասնելու գործում։ Մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Կողմերին ուղիղ բանակցությունների կոչ ենք անում, այդ թվում ուղիղ բանակցությունների կոչ ենք անում նաև Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագա Հարավային Կովկասի համար։ Եվ մենք կշարունակենք երկկողմ և բազմակողմ աշխատանքը բոլոր գործընկերների հետ»,- իր խոսքը եզրափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am