Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Անհրաժեշտ ենք համարում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին գտնել հրատապ լուծում․ ՄԱԿ-ի ԱԽ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Անհրաժեշտ ենք համարում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին գտնել հրատապ 
լուծում․ ՄԱԿ-ի ԱԽ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիան մտահոգված է այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը Լեռնային Ղարաբաղում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս մասին ասել է Բրազիլիայի ներկայացուցիչը։

«Առանձնակի մտահոգություն են պատճառում տեղեկություններն այն մասին, որ սույն թվականի հունիսից ճանապարհի փակ լինելու պատճառով իրավիճակն էլ ավելի է վատթարացել քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ խոցելի անձանց և ծանր հիվանդների համար։

Բրազիլիան վերահաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականոթյունը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, սակայն սահմանների վերահսկողության խստացման ժամանակ պետք է անպայման հաշվի առնել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, որպեսզի կանխվի կամ սահմանափակվի անմեղ քաղաքացիներին պատճառվող տառապանքը»,- ընդգծել է ՄԱԿ ԱԽ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակի պահպանումն, անկախ դրա պատճառներից, սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և բարօրությանը։

«Մենք անհրաժեշտ ենք համարում հրատապ լուծում գտնել ճգնաժամին, որը կարող է էլ ավելի վատթարանալ մոտակա ամիսներին։ Բրազիլիան հասկանում է, որ այս հակամարտությունը բարդ իրավիճակի հետևանքով է ծագել և մի քանի սերունդների պատմություն ունի։ Հազարավոր մարդկանց կյանքեր են կորսվել։

Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է բռնության շրջանը ընդհատել, այդ թվում՝ նաև հրաժարվել որոշ ներգրավվող կողմերի ագրեսիվ հռետորաբանությունից, ամրապնդել վստահության միջոցառումները։

Բրազիլիան կոչ է անում պահպանել երկխոսության խողովակները կողմերի միջև, նաև՝ հրադադարի համաձայնության դրույթները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ճանապարհային քարտեզ կարող է լինել խաղաղաշինության համար։ Շատ կարևոր է, որպեսզի կողմերը հետևեն այն հանձնառություններին, որոնք այդ ժամանակ ստաձնել են, և շարունակեն աշխատել հակամարտության մնայուն լուծում գտնելու ուղղությամբ»,- ասել է ՄԱԿ ԱԽ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։

Վերջում նա հավելել է, որ ՄԱԿ-ի ԱԽ խորհուրդը պետք է ավելի ուշադիր հետևի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին և հնարավորինս աջակցելու պատրաստակամություն ցուցաբերի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]