Տնտեսություն

Հայաստան կժամանի ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարի խորհրդարանական պետ​​քարտուղար Նիլս Անենը

1 րոպեի ընթերցում

Հայաստան կժամանի ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարի խորհրդարանական պետ​​քարտուղար Նիլս Անենը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարի խորհրդարանական պետ​​քարտուղար Նիլս Անենը նոյեմբերի 21-ին ժամանելու է Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Նա նշեց, որ Նիլս Անենը Հայաստան կայցելի մասնակցելու նոյեմբերի 21-ին և 22-ին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական անդրանիկ նիստին։

«Նիլս Անենը հայ գործընկերների հետ կբանակցի տարբեր ոլորտներում ապագային միտված նոր ծրագրերի և նոր շեշտադրումների շուրջ»,- ասաց Ռիխտերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում