Քաղաքականություն

ՀՀ կառավարության ԼՂ հումանիտար գործընթացի վերաբերյալ կա միջազգային հանրության ուշադրության որոշակի աճ․ Վարդան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության ԼՂ հումանիտար գործընթացի վերաբերյալ կա միջազգային հանրության ուշադրության որոշակի աճ․ Վարդան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կազմակերպված հումանիտար գործընթացի վերաբերյալ կա միջազգային հանրության ուշադրության որոշակի աճ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, օգոստոսի 3-ի այց կատարելով Կոռնիձորի սահմանային հատված, հնարավորություն ունեցան հավաստիանալ, որ Լաչինի միջանցքը մնում է փակ` չնայած Ադրբեջանի հայտարարություններին, և հումանիտար օգնությամբ բեռնված ավտոշարասյունը գտնվում է անշարժ վիճակում:

«Ակնկալում ենք, որ նմանատիպ այցերը, միջազգային հանրության կողմից հետաքրքրության աճը, ԼՂ-ում հումանիտար աղետալի վիճակի հստակ գիտակցումը, դրանից բխող արձագանքը, գործուն քայլերն ու անհրաժեշտ ճնշումը Ադրբեջանի վրա կնպաստեն Լաչինի միջանցքի բացմանը և ԼՂ 120 հազար բնակչության` շրջափակումից դուրս գալուն»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց` հիմնական նպատակին հասնելու, այն է` ուղեբեռը ԼՂ տեղափոխելու ուղղությամբ քայլերը շարունակական են, և քննարկումները նույնպես շարունակվում են:

Ադրբեջանն արդեն 9-րդ օրն է շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում