Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Միշուստինը հայտարարել է, որ Վերին Լարսի անցակետի վերաբերյալ Փաշինյանին տրված խոստումներն անվերապահորեն կատարվել են

Միշուստինը հայտարարել է, որ Վերին Լարսի անցակետի վերաբերյալ Փաշինյանին 
տրված խոստումներն անվերապահորեն կատարվել են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված խոստումները կատարվել են։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, Դավիդովը հուլիսի 19-ին նախարարների կաբինետի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, թե ինչպես է բարելավվում անցակետերի աշխատանքը։ Ըստ Դավիդովի՝ այն վայրերում, որտեղ երթևեկությունը դժվար է, ինչպես օրինակ՝ Վերին Լարսում, ստեղծվում են լրացուցիչ հարթակներ։

«Այս մասին խնդրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, - ի պատասխան հիշել է Միշուստինը։ - Սոչիում մենք նրան տվել ենք համապատասխան խոստումներ, որոնք անվերապահորեն կատարվել են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մաքսատան աշխատակիցներին, որոնք տրանսպորտի նախարարության և այլ գերատեսչությունների մասնագետների հետ միասին ակտիվ մասնակցություն են ունեցել՝ ապահովելու, որ Վերին Լարսի թողունակությանն առնչվող բոլոր հարցերը լուծվեն», - հավելել է ՌԴ վարչապետը։

Դավիդովն իր հերթին խոսել է այն մասին, թե ինչպես են ընթանում համատեղ աշխատանքները Վերին Լարսում։

«Հայ գործընկերները նույնպես մեզ օգնում են համակարգել աշխատանքը վրացի գործընկերների հետ, որոնց հետ մենք, մասնավորապես, պայմանավորվում ենք, թե ինչպես մեքենաները հանձնել միմյանց հսկողության», - ասել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը։

«Առողջ համագործակցություն է։ Առաջին հերթին պետք է մտածել այն մարդկանց մասին, որոնք տուժում են, եթե նման մեխանիզմները չեն գործում․ նրանք հերթ են կանգնում, իսկ ձեռնարկատերերը գումար են կորցնում», - հավելել է ՌԴ վարչապետը։

Ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումները կատարվում են ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսի սահմանային անցակետով։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ նշել էր, որ Վերին Լարսի անցակետով երթևեկության գոտիների թիվը 11-ից հասել է 39-ի, իսկ բեռնատարների առավելագույն հոսքը օրական 300 տրանսպորտային միջոցից դարձել է 1400։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am