Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Իրանը ՄԱԿ-ում մեղադրել է Արևմուտքին երկրում անկարգություններ հրահրելու մեջ

Իրանը ՄԱԿ-ում մեղադրել է Արևմուտքին երկրում անկարգություններ հրահրելու 
մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմտյան երկրները ներգրավված են 2022 թվականի սեպտեմբերից Իրանում բռնկված անկարգությունների սրման մեջ։ Instagram-ը չի հեռացրել այն գրառումները, որոնց միջոցով զենք են վաճառում և բացատրում, թե ինչպես կարելի է ռումբեր պատրաստել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին, այդ մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի 53-րդ նստաշրջանում հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբ-Աբադին։  

«Չնայած Իրանի պաշտոնական խնդրանքին՝ այդ հարթակը մերժել է հեռացնել հրազենի վաճառքի հետ կապված 3 միլիոն գրառում»,-ասել է դիվանագետը։

Ղարիբ-Աբադին նաև քննադատել է Twitter-ին՝ ասելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ համացանցային հարթակը ստեղծել է ավելի քան 50 հազար կեղծ պարսկերեն էջ՝ Իրանի դեմ գործելու համար։ Բացի այդ, Իսլամական հանրապետության ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել, որ լոնդոնյան հակաիրանական հեռուստաալիքները հարցազրույց են վերցրել «հայտնի ահաբեկիչներից»։

«Խռովությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 8000 զենք, անկարգությունների զոհ են դարձել ավելի քան 75 իրավապահ և քաղաքացի, վիրավորվել է ավելի քան 7000 իրավապահ»,- ընդգծել է Ղարիբ-Աբադին՝ հավելելով, որ բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 2000 օբյեկտ է վնասվել՝ և՛ պետական, և՛ մասնավոր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am