Սփյուռք

Հայկական սփյուռքը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի նորարարական լուծումների վրա հիմնված Հայաստան կերտելու գործում․փարիզյան համաժողովի մասնակիցներ

4 րոպեի ընթերցում

Հայկական սփյուռքը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի նորարարական լուծումների վրա հիմնված Հայաստան կերտելու գործում․փարիզյան համաժողովի մասնակիցներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի և ՀԲԸՄ(AGBU)նախաձեռնությամբՓարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում հունիսի 23-ինտեղի է ունեցել համաժողով՝«Հայաստանըխաչմերուկում.խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» թեմայով։

unnamed (1).jpg (468 KB)

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության առաջադեմ ներկայացուցիչներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանն առնչվող կարևոր հարցեր։

«ԱՊՐԻ Արմենիա»-ինախագահԼարա Սեդրակյանըբացման խոսում ներկայացրել է համաժողովի հիմնական թեզերը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց դիմակայելու հնարավորությունները:

unnamed (5).jpg (108 KB)

Համաժողովի առաջին հատվածում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող կարևոր հարցեր։ Նշված համատեքստում մեծ արձագանք է ունեցել հատկապես Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոիելույթը։ Հատկանշական է, որ համաժողովի նախօրեին Լաուզոն գտնվում էր Հայաստանում։ Իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է Հայաստան կատարած իր այցին, խոսել ղարաբաղյան հակամարտության մասին՝ ներկայացնելով սահմանային ընդհանուր իրավիճակը:

Համաժողովին որպես բանախոս ներկա էր նաևՖրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահՔսավիե Բերտրանը, ով ավելի վաղ՝ սույն թվականի մայիսին, ժամանել էր Հայաստան և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ քննարկել էր ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը՝ շեշտելով ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։

unnamed (4).jpg (105 KB)

Համաժողովի առաջին հատվածում ելույթներով հանդես են եկել նաևFrance24-ում միջազգային հարաբերությունների հարցով մեկնաբանԱղմել Շաղյեն,Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների և ԵՄ ուսումնասիրությունների գծով դոցենտԼոռ Դելքուռը,«ԱՊՐԻ Արմենիա»-իավագ գիտաշխատողԲենիամին Պողոսյանը,Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար,Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դեկանԱրանչա Գոնսալես Լայան,Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան,ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Ժակ Ֆորըև այլոք։

Համաժողովի երկրորդ մասում հնչած ելույթների ժամանակ շեշտը դրվել է Հայաստանում կայուն գյուղատնտեսության, տրանսֆորմացիոն տեխնոլոգիաների և էկոհամակարգիկողմից ընձեռվող հնարավորությունների մեծացման հեռանկարի վրա։Մի շարք հայ ձեռներեցներ («Նաիրիան» մաշկի խնամքիմիջոցներիհիմնադիրԱնահիտ Մարկոսյան,«Զուլալ» ընկերության հիմնադիրԷյմի Քեուշգուերյան,«ԱրմԱս» գինեգործարանի գործադիր տնօրեն և համահիմնադիրՎիկտորյա Ասլանյանև այլոք) կիսվել են իրենց փորձով և ներկայացրել հաջողության հասնելու բանաձևը։Նրանք կոնկրետ ծրագրերով մատնանշել են, թե ինչպես ենիրենց գործունեությամբուժեղացնում Հայաստանի տնտեսական և բիզնես հնարավորություններն ու էկոհամակարգերը՝ ավելի դիմակայուներկիր կառուցելու համար։

Համաժողովում ելույթով հանդես է եկել նաևՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալԳևորգ Մանթաշյանը՝ խոսելով մասնավորապես ոլորտում առկա հնարավորությունների, Հայաստանի մրցունակությունն ապահովելու և ապագայի երկիր ստեղծելու իրենց ջանքերի մասին։

«ԱՊՐԻ Արմենիա»-իփոխնախագահԱնահիտ Փիլիպոսյանն,ամփոփելով համաժողովի աշխատանքները, հանդես է եկել համապատասխան կոչով՝ գործնական քայլեր ձեռնարկել, հայկական սփյուռքն ավելի ակտիվորեն ներգրավվի նորարարական լուծումների վրա հիմնված Հայաստանի կառուցման աշխատանքներում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս պայմանները:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում