Տարածաշրջանային

Իրանը հույս ունի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն ստորագրել առաջիկա ամիսներին

1 րոպեի ընթերցում

Իրանը հույս ունի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն ստորագրել առաջիկա ամիսներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի առաջիկա մեկ-երկու ամսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին՝ Ալթայի երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում։

«Մենք հանդես ենք գալիս այդ համաձայնագրի ստորագրման օգտին: Մեծ հույսեր ունենք, որ առաջիկա մեկ-երկու ամսում այդ համաձայնագիրը կստորագրվի: Ես հանդիպեցի (ՌԴ) փոխվարչապետ (Ալեքսեյ) Օվերչուկի հետ, մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ համաձայնագիրն ստորագրվի հնարավորինս շուտ», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ընդ որում, դեսպանը նշել է, որ համաձայնագիրը պետք է վավերացվի ԵԱՏՄ-ի անդամ հինգ երկրների խորհրդարաններում, ինչպես նաև Իրանի խորհրդարանում։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Թեհրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կարող է ձեռք բերվել ավելի շուտ, քան այլ երկրների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում