Սպորտ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի կայանա Հայաստանում. ընտրվել է Բահրեյնը

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի կայանա Հայաստանում. ընտրվել է Բահրեյնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը չի կայանա Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած նիստի ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, թե որ երկիրը հաջորդ տարի կհյուրընկալի աշխարհի առաջնությունը։

Առաջնությունը կկայանա Բահրեյնում:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան։

Հայաստանն ընթացիկ տարում հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում