Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ

Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, 
Թուրքմենստանի և Կատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Բուշեհր նահանգի Էսելույե շրջանում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

«Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելույեում գազային հանգույց ստեղծել», - ասել է նա:

Ջավադ Օուջին շեշտել է, որ Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել է գազ ներկրելու համար Թուրքմենստանի Հանրապետությանն ունեցած իր պարտքերը:

Իրանի նավթի նախարարը նաև ընդգծել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայիս վարչակազմում արդյունավետ քայլեր են ձեռնարկվել նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտներում, որոնցից ամենագլխավորը կապված է Լատինական Ամերիկայի տարածաշրջանում և Վենեսուելայում արտատարածքային և ծովային նավթավերամշակման գործարանների գործարկման հետ: Նա շեշտել է, որ նախարարությունն ամեն ջանք կգործադրի, որպեսզի նման նավթավերամշակման գործարաններ կառուցի տարբեր երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am