Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Լիտվայում մեկնարկել են միջազգային ծովային զորավարժությունները

Լիտվայում մեկնարկել են միջազգային ծովային զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Լիտվայում մեկնարկել են Audros smūgis միջազգային ծովային զորավարժությունները, որոնց մի մասը տեղի կունենա Կլայպեդա նավահանգստի տարածքում և Բալթիկ ծովի լողափերի շրջանում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարությունը։

«Ընթացիկ տարում Լիտվայում խոշորագույն ծովային զորավարժությունները տեղի կունենան հունիսի 5-ից մինչև11-ը Բալթիկ ծովում՝ Լիտվայի տարածքային ջրերում, ինչպես նաև Կուրշսկի ծովածոցում, Կլայպեդայի պետական ծովային նավահանգստի ջրատարածքում և Նիմերսետեի լողափի շրջանում», - ասված է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին մասնակցող Իտալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Ռումինիայի ռազմածովային ուժերի  նավերը պետք է մշակեն ականների որոնման և վնասազերծման, հիբրիդային սպառնալիքներից, ինչպես նաև վերջրյա, ստորջրյա և օդային սպառնալիքներից պաշտպանության և նավահանգստի պաշտպանության միջոցներ:  

«Կիրականացվի նաև ծովից դեսանտի իջեցման գործողություն», - նշել է հրամանատարությունը։

Audros smūgis զորավարժությունները ներառված են Baltops 2023 զորավարժությունների՝ Բալթիկ ծովում ամենամեծ միջազգային ռազմածովային վարժանքների ծրագրում։ 1971 թվականից դրանք անցկացվում են ամեն տարի մայիս-հունիս ամիսներին, կազմակերպիչը Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունն է։ 2023 թվականի զորավարժություններն անցկացնում է Էստոնիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am