Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն 
Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։

«Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]