Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է փամփուշտների և պարկուճների արտահանումը

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է փամփուշտների և պարկուճների 
արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  РБК պարբերականից, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:  

«Որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը», - հաղորդվում է կառավարության կայքում։

Արգելքը չի վերաբերում այն փամփուշտներին և ​​պարկուճներին, որոնք անհրաժեշտ են բանակին, այլ զորքերին և ռազմական կազմավորումներին։ Բացի այդ, արգելքը չի տարածվում այն փամփուշտների և պարկուճների վրա, որոնք այլ երկրների տարածքներով տեղափոխվում են Ռուսաստանի զորամասեր, կառավարության որոշմամբ Ռուսաստանից արտահանվում են ԵԱՏՄ-ի երկրներ, Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ են արտահանվում միջազգային տարանցիկ օդային փոխադրումների շրջանակներում, բացառությամբ ոչ բարեկամ երկրների, Ռուսաստանից արտահանվում են որսի, սպորտային միջոցառումների, ցուցահանդեսների կամ պատմամշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am