Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր 2023

Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսվարող սեփական հողատարածքներ գնալու հնարավորություն չունի. մարզպետ

Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսվարող սեփական հողատարածքներ գնալու 
հնարավորություն չունի. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսվարող սեփական հողատարածքներ գնալու հնարավորություն չունի․ խոսքն այն տարածքների մասին է, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, ինչպես նաև այն հատվածների, որտեղ տեղակայվել և ինժեներական աշխատանքներ են իրականացնում հայկական զինված ուժերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Երբ դիրքերի կահավորման աշխատանքներն ավարտվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հստակ արձանագրել գյուղատնտեսական վնասը, որպեսզի հետագայում հնարավոր լինի փոխհատուցել: Ընդհանուր առմամբ, հիմա 50 տնտեսվարող չեն կարողանում մոտենալ իրենց հողատարածքներին»,- ընդգծեց մարզպետը:

Նա շեշտեց, որ այդ խնդիրը հիմնականում առկա է Տեղ գյուղում:

Անդրադառնալով առհասարակ Սյունիքի մարզում տիրող իրավիճակին՝ նա ընդգծեց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Չնայած այդ ամենին՝ տեղի բնակիչները չեն լքել իրենց տները և նման մտադրություն էլ չունեն։

Ղուկասյանը նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո մարզի բնակչության թիվը չի փոխվել։ Անգամ որոշ դեպքերում այն անձինք, որոնք մինչ այդ հեռացել էին հայրենի տարածքներից, վերադարձել են։ Միակ բացառությունը, ըստ մարզպետի, եղել է 2021 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ 2 օրով մարդիկ լքել էին իրենց տները․ դա նկատվել է դպրոցներում աշակերտների հաճախելիությամբ, սակայն շատ արագ նրանք վերադարձել են։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]