Տարածաշրջանային

Ղարիբաշվիլին հասարակության բևեռացումը վերացնելու համար կարևորել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի ստացումը

1 րոպեի ընթերցում

Ղարիբաշվիլին հասարակության բևեռացումը վերացնելու համար կարևորել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի ստացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել Եվրամիությանը իր երկրին տալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ՝ վերացնելու հասարակության բևեռացումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Թբիլիսիում՝ վրացական սփյուռքին նվիրված միջոցառման ժամանակ։

«Եթե նրանք (խմբ․- Եվրամիությունը) իսկապես ցանկանում են խաղաղության պահպանում, կայուն զարգացում երկրում և, որ ամենակարևորն է, իրականացնել իրենց իսկ առաջնահերթությունը, այն է՝ բևեռացման դադարեցումը, ապա այդ դեպքում երկիրը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա հիշեցրել է, որ հունիսի վերջին Վրաստանը կյանքի կկոչի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ Եվրամիության բոլոր առաջարկները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում