Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սոցհարցումները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

Սոցհարցումները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի 
նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները կանխատեսում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակն ըննդիմադիր թեկնածուի՝ քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Օզդեմիր» ընկերության հարցման տվյալներով՝ Էրդողանին պատրաստ են աջակցել ընտրողների 53,94 տոկոսը, Քըլըչդարօղլուին՝ 46,06 տոկոսը։ «Իվեմ» կենտրոնի տվյալներով՝ գործող նախագահի օգտին կքվեարկի ընտրողների 53,8 տոկոսը-ը, նրա ընդդիմախոսի օգտին՝ 46,2-ը։ «Քոնդա»-ն կանխատեսում է Էրդողանի հաղթանակը Քըլըչդարօղլուի նկատմամբ՝ 52,7 տոկոսը 47,3 տոկոսի, իսկ «Արենդա»-ն՝ 52,4 տոկոսը 47,6 տոկոսի հարաբերակցությամբ։ 

Թուրքիայում մայիսի 27-ին՝ տեղի ժամանակով 18։00-ին կդադարի քարոզչությունը և մինչև կեսգիշեր լռության օր կհայտարարվի։

Մայիսի 28-ին՝ 08։00-ից կսկսվի նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը, որը կշարունակվի մինչև 17։00-ն։ Այս տուրում հաղթանակ կտանի ամենաշատ քվե ստացած թեկնածուն։

Մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում թեկնածուներից ոչ մեկ չէր հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը․ Էրդողանը ստացել էր 49,52 տոկոս ձայն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս ձայն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am