Տարածաշրջանային

Իրանը, Պակիստանը և Ռուսաստանը համագործակցության եռակողմ համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Իրանը, Պակիստանը և Ռուսաստանը համագործակցության եռակողմ համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Պակիստանի տնտեսական պատվիրակությունները եռակողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Իրանի հետ՝ այցելելով երկրի հյուսիսում գտնվող Բանդար-Անզելիի ազատ տնտեսական գոտի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն:

Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վյաչեսլավ Յուվաչևն հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է ավելի շատ համագործակցեն վառելիքի և հացահատիկի տարանցման ոլորտում Իրանի հարևան երկրների հետ:

Նրա խոսքով, ռուսական բանկերի մասնաճյուղերի առկայության և էլեկտրական ավտոբուսների արտադրության առումով տարածաշրջանը մրցակցային առավելություն ունի:

Նա անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև համագործակցության զարգացումը և առաջարկել է համաձայնագիր ստորագրել Բենդեր-Անզելիի ԱՏԳ-ում Ռուսաստանի ներդրումային և տնտեսական ասոցիացիայի կազմակերպության ներկայացուցչություն ստեղծելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում