Տարածաշրջանային

Վրաստանի իշխանությունները ևս մեկ ռուսական ավիաընկերության ուղիղ չվերթների իրավունք են տվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունները ևս մեկ ռուսական ավիաընկերության ուղիղ չվերթների իրավունք են տվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնել է, որ ևս մեկ ռուսական ավիաընկերության՝ Red Wings-ին, թռիչքներ իրականացնելու թույլտվություն է տվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Ենթադրվում է, որ Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղով թռիչքները կսկսվեն հունիսի 2-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։

Ավելի վաղ գործակալությունից թույլտվություն էր ստացել «Ազիմուտ» ավիաընկերությունը, որը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով առաջին թռիչքն իրականացրել է այսօր։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր 2019 թվականի հունիսի 21-ի հրամանագիրը Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումներն արգելելու վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում