Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Սոթքում իրադրությունը սրելով՝ Ադրբեջանը փորձում է մոռացության տալ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումը. Փաշինյան

Սոթքում իրադրությունը սրելով՝ Ադրբեջանը փորձում է մոռացության տալ 
Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքում իրադրությունը սրելու միջոցով Ադրբեջանը փորձում է մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիային:

Ըստ վարչապետի՝ Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի նպատակն է նաև միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը: Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է:

«Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքով անցակետ դնելու միջոցով: Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում ենք մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը: Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ այս բոլոր հարցերը, բնականաբար, շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց միջազգային հանրության հետ այս թեմաների վերաբերյալ ակտիվ կոմունիկացիան շարունակելը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]