Քաղաքականություն

Ադրբեջանը հրետանային և ականանետային կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈՒ-ն ունի երկու վիրավոր

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հրետանային և ականանետային կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈՒ-ն ունի երկու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:

Ըստ ՀՀ ՊՆ-ի` Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում