Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է

Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Միլան»-«Ինտեր» 
հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի  «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլան»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին: Հանդիպման 11-րդ րոպեին  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով, գրավեց «Միլան»-ի դարպասը: Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսի 62-րդ րոպեին:

«Միլան»-«Ինտեր» խաղն ավարտվեց 0:2 հաշվով: «Ինտեր»-ի առաջին գոլը խփել էր Էդին Ջեկոն։

Հանդիպման ավարտին ՈՒԵՖԱ-ն խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Հենրիխ Մխիթարյանին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am