Տարածաշրջանային

Կհանդիպեն Իրանի և Սիրիայի նախագահները

1 րոպեի ընթերցում

Կհանդիպեն Իրանի և Սիրիայի նախագահները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ կհանդիպի Սիրիայի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։

Ամիրաբդոլլահիանն ասել է, որ հանդիպումը կկայանա մոտակա մի քանի ժամվա ընթացքում: Դրա նպատակն է ամփոփել բանակցությունների առաջին փուլում քննարկված հարցերը, որոնք գնահատելու համար սիրիական կողմին ժամանակ է անհրաժեշտ եղել։

Իրանի ԱԳ նախարը նշել է, որ Ռայիսիի և Ասադի միջև բանակցությունների առաջին փուլը լավ արդյունքներ է տվել, երկու երկրների նախագահները վճռական են՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Քննարկվել են նաև անվտանգային հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում