Սպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Բաչկովն ուժերը չափեց Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սենդրիկի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ:

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովն անցկացրել է 2020 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում