Քաղաքականություն

Ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում․ Ջեյք Սալիվան

1 րոպեի ընթերցում

Ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում․ Ջեյք Սալիվան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ Սպիտակ տանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին Սպիտակ տանը հյուրընկալելու համար։ Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանը և Ադրբեջանը գրանցել են բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը։ Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների բացման բանալին»,- գրել է Սալիվանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում