Տարածաշրջանային

Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 14:20-ին: Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից (բնակչությունը` մոտ 526 հազար) 113 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում