Տարածաշրջանային

Ձյան տեղումների պատճառով Ռազմավիրական ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

1 րոպեի ընթերցում

Ձյան տեղումների պատճառով Ռազմավիրական ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան տեղումների պատճառով կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը», - հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բաց է։ Բոլոր մեքենաները, բացառությամբ մեծ բեռնատարների, կկարողանան առանց կանգառ կատարելու անցնել ավտոմայրուղով միայն ձնահյուսապաշտպան թունելներով։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում