Մոնտեվիդեոյի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոնտեվիդեոյի քաղաքապետ Կարոլինա Կոսեն Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մոնտեվիդեոյի քաղաքապետը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։
«Շնորհակալ եմ Ուրուգվայի հայ համայնքին այս կարևոր օրվա կապակցությամբ ինձ խոսք ասելու պատվին արժանացնելու համար։ Խիզախ ժողովուրդ, որը ենթարկվել է ցեղասպանության, և այսօր նրանց ժառանգներից շատերն ունեն իրենց տունը Ուրուգվայում»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մոնտեվիդեոյի քաղաքապետը:
Gracias a la comunidad Armenia del Uruguay por el honor de poder expresar unas palabras en esta fecha tan importante. Un pueblo valiente que sufrió un genocidio y que hoy, varios años después, muchos de sus descendientes tienen en Uruguay su hogar. pic.twitter.com/VoXttuRpUs
— Carolina Cosse (@CosseCarolina) April 24, 2023