Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մոսկվայում կայացել է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

Մոսկվայում կայացել է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության 
նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի, Ալի Մահմուդ Աբբասի և Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում  անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 25-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարների քառակողմ բանակցություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլերը Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում», - հայտնել են գերատեսչությունում։

Բանակցությունների ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ահաբեկչական սպառնալիքներին հակազդմանը և Սիրիայում բոլոր ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին:

«Հանդիպման արդյունքներով կողմերը հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումը, ինչպես նաև սիրիացի փախստականների՝ շուտափույթ հայրենիք վերադառնալու ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am