Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Սուդանի զինվորականները համաձայնել են «Արագ աջակցության ուժերի» հետ ժամանակավոր զինադադարի

Սուդանի զինվորականները համաձայնել են «Արագ աջակցության ուժերի» հետ 
ժամանակավոր զինադադարի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի զինված ուժերը հայտարարել են իրենց հետ հակամարտող «Արագ աջակցության ուժերի» հետ 24 ժամով հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնության հասնելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Սուդանի բանակի գեներալ Շամս ադ Դին Քաբաշին հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի այսօր տեղական ժամանակով ժամը 18:00-ից (Երևանի ժամանակով 20:00-ից): Նա հավելել է, որ այս ռեժիմը չի երկարաձգվի։

Ավելի վաղ Սուդանի «Արագ աջակցության ուժերը» նույնպես հայտարարել էր, որ համաձայն է այս նախաձեռնությանը։

ՄԱԿ-ը և մի շարք երկրներ հակամարտող կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Սուդանի մայրաքաղաքում գնդակոծության տակ են հայտնվել ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների ավտոմեքենաները։

Նաև հաղորդագրություններ են ստացվել Սուդանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարի վրա հարձակման և Նորվեգիայի դեսպանի տան գնդակոծության մասին։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Սուդանում երեք օրվա բախումների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է մոտ 185-ի, վիրավորներինը՝ 1800-ի:

Իրավիճակը Սուդանում սրվել է շաբաթ օրը, երբ երկրի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում բանակի ու «Արագ աջակցության ուժերի» միջև բախումներ սկսվեցին ծանր զինատեսակների կիրառմամբ։ «Արագ աջակցության ուժերի» հրամանատարության հայտարարություններում ասվում է, որ ներկայիս իրադրությունն ստեղծվել է այն բանից հետո, երբ զինված ուժերը, առանց որևէ նախնական ծանուցման, շրջափակման մեջ վերցրին իրենց բազաներից մեկը Խարթումի հարավային արվարձանում։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է այն բանով, որ «Արագ աջակցության ուժերը» վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ գործողությունների համաձայնեցման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am