Միջազգային

Մոսկվայում պատրաստվում են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում պատրաստվում են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաքում մի շարք խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունում։ «Մոսկվայում անցկացվում են մի շարք խորհրդակցություններ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում», - ասել են նախարարությունում։ Ավելի վաղ աղբյուրը ,РИА Новостиե-ին հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում