Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կհանդիպեն Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները

Կհանդիպեն Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիրաբդոլահիանը շուտով կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամիրաբդոլահիանն այս մասին տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Վերջին օրերին կարծիքներ փոխանակեցինք Ավստրիայի, Ավստրալիայի, Օմանի, Կատարի, Քուվեյթի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Շվեյցարիայի, Պակիստանի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի, Լիբիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Շուտով Մոսկվայում կհանդիպեմ ՌԴ արտգործնախարարի հետ»,-նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղու վրա է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]