Սփյուռք

Տեղի ունեցավ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի տաղավարի սյուների տեղադրման հանդիսավոր արարողությունը

2 րոպեի ընթերցում

Տեղի ունեցավ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի տաղավարի սյուների տեղադրման հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանկ քաղաքում «Հայկական բիզնես անկյուն» նախագծի մեկնարկից առաջ մարտի 20-ին տեղի Է ունեցել նախագծի տաղավարի 12 սյուների տեղադրման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ համայնքի զարգացման գործում ներդրում ունեցող մարդիկ իրենց ձեռքով տեղադրել են սյուները՝ ի նշան միասնականության, ներուժի միավորման, նախագծի հաջողությանը նպաստելու պատրաստակամության:

DSC_571166666.jpg (10.86 MB)

Միջոցառմանը մասնակցել են Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քացախյանը, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրթյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Նազելի Համբարձումյանը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ամերիկահայ գործարար Սարգիս Նուրյանը, դերասան Լևոն Շարաֆյանը և այլք:

DSC_64131111.jpg (12.18 MB)

Լինելով հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկի ներկայացուցիչը՝ հյուրերն ուրախ էին նախաձեռնության մեջ իրենց խորհրդանշական ներդրման համար։

Շատերը նշել են, որ նման նախագիծն իսկապես տարբերվում է իր կոնցեպտով, մասշտաբներով և տևողությամբ, և հայտնեցին իրենց վստահությունը թիմի և գաղափարի նկատմամբ։

Ներկաների համար առավել կարևոր էր տեղեկանալ, որ «Հայկական բիզնես անկյուն»-ում կայանալիք միջոցառումները միտված են լինելու մասնակից ընկերությունների միջոցով դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու գործին։

Նախագծի մասին

20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ մարտի 25-ին Բըրբանկ քաղաքում հնարավորություն կունենան ներկայանալու ամերիկյան շուկայում։ Այս եզակի հնարավորությունը նրանց ընձեռում է «Հայկական բիզնես անկյուն» նախագիծը։ Սնունդ, խմիչքներ, հարդարանքի և պերճանքի պարագաներ, չրեր և այլ արտադրատեսակներ, ամենատարբեր ծառայություններ՝ մարկետինգային, ճարտարապետական և այլն ներկայացված կլինեն «Հայկական բիզնես անկյուն» նախագծի տաղավարներում։ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնադիրը Միքայել Հայրապետյանն է:

DSC_57412222.jpg (10.02 MB)

DSC_59473333.jpg (11.56 MB)

DSC_59034444.jpg (11.15 MB)

DSC_64305555.jpg (12.44 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում