Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում․ Միրզոյան

Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղ 
միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Միրզոյանը նախ հիշեցրել է Լաչինի միջանցքի 3 ամիս շարունակվող շրջափակման մասին, ինչպես նաև այն մասին, որ Բաքուն խախտում է եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը և չի կատարում Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխավորման մեխանիզմների ապահովման և միջազգային մասնակցության անհրաժեշտությունը:

«Անհրաժեշտ է միջազգային մասնակցություն ցեղասպանության կանխարգելմանը, պետք է նաև միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցքի հատված և Լեռնային Ղարաբաղ։ Հուսով ենք, որ այս հարցում ռուսական կողմի հետ փոխգործակցություն կլինի»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաև կարևորել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխման գործում ռուսական խաղաղապահ զորակազմի դերը։

Նա նաև ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման գործընթացը, մինչդեռ հայկական կողմը դրանով չի զբաղվում համապատասխան միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am