Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մարիամ Մկրտչյանը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում

Մարիամ Մկրտչյանը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`   Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Մարիամ Մկրտչյանը: Հաղթել են նաև Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Միավորը կիսել է Լիլիթ Մկրտչյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը և Պոլիան Կոբակը պարտություն են կրել:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am