Տարածաշրջանային

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի նյութական վնասը կազմում է ավելի քան 105 մլրդ դոլար

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի նյութական վնասը կազմում է ավելի քան 105 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի նյութական վնասը կազմում է ավելի քան 105 մլրդ դոլար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը։

«Մենք մոտ 6 անգամ ավելի մեծ վնաս և կորուստ ունենք, քան 1999 թվականին Մարմարա ծովի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ»,-հայտարարել են Թուրքիայի Ֆինանսների նախարարությունում:

Գերատեսչությունը հավելել է, որ այս ցուցանիշը համապատասխանում է 2023 թվականի համար ակնկալվող ազգային եկամտի 9 տոկոսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում