Հասարակական

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

1 րոպեի ընթերցում

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով ավելի քան քսան տարի դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձամբ Դավիթ Գյուրջինյանը:

«Իմ նշանակման հետ կապված արդեն որոշակի աղմուկ է բարձրացել. մարտի 15-ի օրվա երկրորդ կեսին պատրաստվում եմ այցելել Բրյուսովի անվան համալսարան և տրամադրված եմ բեղուն աշխատանքի»,-նշեց նա:

Դավիթ Գյուրջինյանի՝ այդ պաշտոնում նշանակվելը բուհի ուսանողները միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը, բարձրաձայնելով իրենց դժգոհությունը, դասադուլ են իրականացնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում