Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Շախմատի ԵԱ-ի 8-րդ տուրում հաղթել են Ղարիբյանը, Տեր-Սահակյանը, Դանիելյանը և Մանուկյանը

Շախմատի ԵԱ-ի 8-րդ տուրում հաղթել են Ղարիբյանը, Տեր-Սահակյանը, Դանիելյանը և Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը: Հաղթանակ են տոնել` Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի Անտոն Կորոբովն է, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, ՇանթՍարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 5.5 միավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am