Սպորտ

«Ինտեր»-ը զիջել է «Սպեցիա»-ին. Մխիթարյանը խաղացել է 67 րոպե

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը զիջել է «Սպեցիա»-ին. Մխիթարյանը խաղացել է  67 րոպե

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Սպեցիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերին` «Սպեցիա»-ի ֆուտբոլիստներին, հաջողվել է առավելության հասնել 2:1 հաշվով: «Ինտեր»-ի միակ գնդակը խփել է Ռոմելու Լուկակուն, իսկ«Սպեցիա»-ից` Դանիել Մալդինին և Մբալա Նզոլան: Հանդիպման 14-րդ րոպեին «Ինտեր»-ի կազմում նշանակված 11 մետրանոց հարվածը չի իրացրել աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 67-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը մնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում