Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ճապոնիան 45 մլն դոլար կհատկացնի պարենի հետ կապված միջազգային իրավիճակի կայունացման համար

Ճապոնիան 45 մլն դոլար կհատկացնի պարենի հետ կապված միջազգային իրավիճակի կայունացման համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը որոշել է 45 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնել միջազգային ասպարեզում պարենային իրավիճակի կայունացման համար, այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Մենք որոշել ենք 45 մլն դոլար հատկացնել պարենի հետ կապված միջազգային իրավիճակի կայունացման համար», - ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղարկվեն Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների կարիքավոր բնակիչներին, ինչպես նաև Ուկրաինայի բնակչությանը։ Բացի դրանից, ինչպես նշել է Մացունոն, այդ նպատակների համար ևս 5 միլիոն դոլար կուղղվի Ճապոնիայի հասարակական կազմակերպությունների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am