Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Կիևում դասական սադրանք են որակել ուկրաինացի դիվերսանտների մասին ՌԴ-ի տարածած տեղեկությունները

Կիևում դասական սադրանք են որակել ուկրաինացի դիվերսանտների մասին ՌԴ-ի 
տարածած տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունները հենց Ռուսաստանի կողմից իրականացված գիտակցված սադրանք են: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պոդոլյակը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը դասական սադրանք է՝ լիովին գիտակցված: Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է վախեցնել սեփական ժողովրդին, որպեսզի արդարացնի մեկ այլ երկրի վրա հարձակումը և աղքատության աճը մեկ տարի պատերազմից հետո: Ռուսաստանի Դաշնությունում պարտիզանական շարժումը դառնում է ավելի ուժեղ և ագրեսիվ: Վախեցե՛ք ձեր պարտիզաններից...», - գրել է Պոդոլյակը։

Միևնույն ժամանակ Korrespondent-ը գրում է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել են մարդիկ, որոնք իրենց անվանում են Ռուսական կամավորական կորպուսի մարտիկներ: Ըստ պարբերականի՝ նրանք հայտնել են, որ եկել են՝ «հայրենակիցներին ցույց տալու, որ ազատ ռուս մարդիկ զենքով կարող են պայքարել ռեժիմի դեմ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ին, ուկրաինացիները մտել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ մեկ տասնամյա տղա վիրավորվել է: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am