Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 28-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի:

Նախարար Պապիկյանը շրջել է դիրքում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել դիտարկող անձնակազմի հետ:

2.jpg (82 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են սահմանագոտու իրադրության վերաբերյալ: Հրամկազմը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է առաջնագծում իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի կահավորման, նոր ենթակառուցվածքների ներդրման ընթացքի մասին, զեկուցելով, որ դրանք շարունակական են լինելու:

10.jpg (118 KB)

«Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, ռազմամթերքի և պարենային բավարարումներով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

6.jpg (121 KB)

Մարտական հենակետում՝ թեյի սեղանի շուրջ, նախարար Պապիկյանը լսել է պայմանագրային զինծառայողներին, խոսել ատեստավորման արդյունքում սպասվող առավելությունների մասին: Սուրեն Պապիկյանը հորդորել է դիրքապահ անձնակազմին հերթափոխին հաջորդող երկու շաբաթներն օգտագործել ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրացնելու, կրակային հմտությունները կատարելագործելու, մասնագիտական գիտելիքներն ավելացնելու նպատակով, ինչը թույլ կտա ստանալ բարձր գնահատականներ՝ հետագա ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սուրեն Պապիկյանն այցի ընթացքում հետևել է նաև մարտական դիրքեր տանող ճանապարհների շինարարական աշխատանքներին:

Նշվում է, որ մարտական դիրքերից վերադառնալու ճանապարհին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Անգեղակոթ համայնքի բնակիչների հետ:

8.jpg (115 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում