Տարածաշրջանային

Ավիավթարի է ենթարկվել Իրանի սպորտի նախարարի ուղղաթիռը

1 րոպեի ընթերցում

Ավիավթարի է ենթարկվել Իրանի սպորտի նախարարի ուղղաթիռը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Քերմանի նահանգում ավիավթարի է ենթարկվել սպորտի նախարար Սեյեդ Համիդ Սաջադիի ուղղաթիռը: Դեպքը տեղի է ունեցել Բաֆթ քաղաքի մարզական համալիրում վայրէջքից առաջ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Arabiya լրատվամիջոցից:

Ըստ ականատեսների, որոնց խոսքերը մեջբերում են իրանական լրատվամիջոցները, նախարարի վիճակը լավ է: Նախարարը և նրա հետ գտնվողները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Քերմանի նահանգապետ Մոհամմադ-Մեհդի Ֆադաքարը հայտնել է, որ ավիավթարի պատճառը դեռ պարզ չէ: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում